Պարգևատրվել են «Դյուցազն» որակավորման ամենամյա համաբանակային մրցույթի հաղթողները

«Դյուցազն» որակավորման ամենամյա համաբանակային մրցույթի ընթացքում ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերի զինծառայողները մրցել են լավագույնի տիտղոսին արժանանալու համար:

«Դյուցազն» որակավորման ամենամյա համաբանակային մրցույթ

«Դյուցազն» որակավորման ամենամյա համաբանակային մրցույթ

«Դյուցազն» որակավորման ամենամյա համաբանակային մրցույթին հետևում է ՀՀ ԶՈւ ղեկավար անձնակազմը

«Դյուցազն» որակավորման ամենամյա համաբանակային մրցույթին հետևում է ՀՀ ԶՈւ ղեկավար անձնակազմը

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հանրային կապերի վարչությունը, որակավորման շնորհման նպատակն է բացահայտել զիված ուժերի առավել պատրաստականություն ունեցող զինծառայողներին, հատուկ առաջադրանքների միջոցով բարձրացնել նրանց մարտավարական ու մասնագիտական ունակությունները, տեսական ու գործնական գիտելիքները, մեթոդական պատրաստության մակարդակը, կատարելագործել գործնական կարողությունները մարտական խնդիրների պլանավորման, կազմակերպման և իրականացման ուղղությամբ, պատրաստել զինծառայողներին արտակարգ իրավիճակներում ինքնուրույն մարտական խնդիրներ կատարելուն, զարգացնել արգելքների հաղթահարման կատարման ունակությունները:
Ստուգատեսի ընթացքում նախատեսված էին օդադեսանտային պատրաստության վերգետնյա պարապմունքներ, պարաշյուտային թռիչքներ, վարժություններ կրակային պատրաստության` նախնական հրաձգության և ստուգողական հրաձգության պարապմունքեր, զենքի քանդման-հավաքման վարժություններ, արգելագոտու հաղթահարում, վարժությունների կատարում՝ ուղեկցված անսպասելի պայթյուններով, ուսումնական փամփուշտների միջոցով հրաձգությամբ և այլն:

Մրցույթի ամփոփիչ փուլում նախատեսված էր երթարշավ արգելքների հաղթահարմամբ և լրիվ հանդերձավորմամբ: Երթարշավի ընթացքում մասնակիցներին տրվել են անսպասելի առաջադրանքներ` ջրային գոտու, թունավոր նյութերով վարակված տարածքի հաղթահարում և այլն:
Հոկտեմբերի 4-ին կայացել է «Դյուցազն» որակավորման կարգի շնորհման համաբանակային մրցույթի վերջին` «Ուսումնական մենամարտ» փուլն ու մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը:
Ստուգատեսի եզրափակիչ փուլի ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: 17 զինծառայողներ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից ստացել են վաստակած պարգևը` «Դյուցազն» որակավորման կարգը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *