2014-ի սեպտեմբերին Ադրբեջանում գրանցվել է Կասպից ծովում սահմանի ապօրինի հատման 11 դեպք

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տվյալներով՝ 2014-ի սեպտեմբերին միայն Ադրբեջանում արձանագրվել են 50 սահմանախախտների ձերբակալություններ, որոնցից 11-ը բաժին է ընկնում Կասպից ծովում սահմանի ապօրինի հատման դեպքերին։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, 50 սահմանախախտներից 24-ն Ադրբեջանի, 9-ն Աֆղանստանի, 8-ն Ուզբեկստանի, 3-ը Մոլդովայի, 2-ն Իրանի, 2-ն Ուկրաինայի, 1-ը Վրաստանի, 1-ն Իսպանիայի քաղաքացիներ են։ Սահմանը հատելու փորձի ժամանակ սահմանային հսկիչ անցակետերում ձերբակալել և համապատասխան ծառայություններին են հանձնվել 231 մարդ։

Համաձայն նույն աղբյուրի՝ 2014-ի սեպտեմբերի ընթացքում սահմանին 39 դեպքերում առգրավվել է ընդհանուր առմամբ 231 հազար մանաթ (294 992 ԱՄՆ դոլար) արժողությամբ ապրանք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *