Թուրքիայում ավտովթարի հետևանքով սերժանտ է զոհվել

Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի վթարի հետևանքով թուրքական բանակի սերժանտ է զոհվել։

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեպքը եղել է հոկտեմբերի 1-ին Էլազիզ (Խարբերդ)-Բինգյոլ (Բյուրակն) ավտոճանապարհի վրա։

Միջադեպի հետևանքով 3 զինծառայող վիրավորվել է, իսկ 27-ամյա պայմանագրային սերժանտ Սելահաթթին Իլհանը ստացված վնասվածքներից մահացել է։ Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի մակնիշը և ավտովթարի պատճառները չեն նշվում։

Վերջինիս մարմինը տեղափոխվել է Ադանա, որտեղ բնակվում է նրա ընտանիքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *