Օհանյանն ընդունել է Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 2-ին  ընդունել է Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսին, «Թավիթյան» հիմնադրամի հիմնադիր Ասո Թավիթյանին և հիմնադրամի համակարգող Ջոյս Բարսամին:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը Դավիթ Տոնոյանը, այլ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Հանդիպում ՊՆ-ում

Հանդիպում ՊՆ-ում

Հանդիպմանը Սեյրան Օհանյանը ներկայացրել է պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումները, ռազմական կրթության ոլորտի զարգացման տեսլականը: Քննարկվել են համագործակցության զարգացմանն առնչվող այլ հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դերը ՀՀ պետական կառավարման մարմինների, այդ թվում` պաշպանության նախարարության կադրերի վերապատրաստման գործում, շնորհակալություն է հայտնել Թավիթյանին ծավալած հայանպաստ գործունեության համար:

Նույն օրը ՀՀ ՊՆ-ում Ջեյմս Ստավրիդիսը կիբերանվտանգության թեմայով դասախոսություն է անցկացրել ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի ներկայացուցիչների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետների համար, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *