Ադրբեջանում ԶՈւ բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման թեմայով գիտաժողով է անցկացվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 29-ին գիտաժողով է անցկացրել զինված ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման թեմայով։

Ադրբեջանում ԶՈւ բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման թեմայով գիտաժողով է անցկացվել

Ադրբեջանում ԶՈւ բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման թեմայով գիտաժողով է անցկացվել

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, գիտաժողովն անցկացվել է զորամասերից մեկում։ Դրան մասնակցել են  պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, ՊՆ տարբեր վարչությունների ղեկավարներ, ստորաբաժանումների և զորամասերի հրամանատարներ ու նրանց տեղակալներ։ Հատուկ զեկույցով հանդես է եկել պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը: Միջոցառման ընթացքում քննարկվել են զինված ուժերում հայրենասիրության սերմանելու, զանգվածային լրատվամիջոցների հետ համապատասխան աշխատանքներ տանելու խնդիրները։ Գիտաժողովի ավարտին ընդունվեց բանաձև, որոշում կայացվեց նյութերի մի մասը հրապարակել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն մի շարք գերատեսչություններին, այդ թվում՝ ՊՆ-ին, հանձնարարվել էր Ադրբեջանի զանգվածային լրատվամիջոցների և բնակչության շրջանում քարոզչական-տեղեկատվական աշխատանք տանել, որպեսզի նրանք սոցցանցերում և մամուլում չտարածեն Ադրբեջանի ազգային անվտանգությանը վնասող տեղեկություններ։

Հավելենք՝ երբ 2014-ի օգոստոսի սկզբին առաջնագծում լարվածության ժամանակ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը հաճախ չէր մեկնաբանում զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները. արդյունքում սկզբնաղբյուր էին դառնում այս կամ այն լրատվամիջոցի «սեփական աղբյուրները» կամ  էլ որոշ օգտատերերի սոցցանցային գրառումները, որոնք երբեմն միմյանցից տարբեր տվյալներ էին փոխանցում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *