Ադրբեջանը զորակոչի գործընթացում այսօրվանից գործարկում է կարճ հաղորդագրությունները

Ադրբեջանի մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայությունն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, հաստատել է, որ հոկտեմբերի 1-ից բոլոր զորակոչիկները տվյալներ են իմանալու ծառայության վերաբերյալ՝ 9100 համարին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով։Ինչպես հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը, զորակոչիկներն անհրաժեշտ տեղեկություններ կարող են իմանալ նաև մոբիլիզացիայի ու զորակոչի ծառայության պաշտոնական կայքի «էլեկտրոնային ծառայություններ» բաժնում համապատասխան անձնական տվյալներ մուտքագրելու օգնությամբ։ Զորակոչիկներին հաղորդվելու է ստորաբաժանման տեսակը և զորամասի տեղը։

Հիշեցնենք, որ համանման համակարգի գործարկման մասին հայտնի էր դարձել դեռևս 2013-ի հունիսին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *