«Հուշերը»՝ կանանց, իսկ «Դաշնակ Դրոն»՝ սահման պահող տղաներին. ՊԲ զինծառայողների կատարումները (վիդեո)

Անդրանիկ Վերդյանը ծառայում է մարտական հերթապահություն իրականացնող զորամասում։ Մասնագիտությամբ երաժիշտ է՝ դուդուկահար։ Ուրախ է, որ կարողանում է իր մասնագիտությունն օգտագործել նաև ծառայության ընթացքում։

Անդրանիկ Վերդյանը

Անդրանիկ Վերդյանը

Ռազմինֆոյի խնդրանքով նվագում է, իսկ կատարումը նվիրում հայաստանցիներին՝ մասնավորապես կանանց ու աղջիկներին՝ մաղթելով, որ ունենան լավ հուշեր։

Նարեկ Աճեմյանը՝ աջից առաջինը

Ձախից՝ «Դաշնակ Դրո» կատարողը

Իսկ մյուս զինծառայողն ու իր ընկերները կատարեցին «Դաշնակ Դրո» հայրենասիրական երգն ու նվիրեցին սահմանը պահող բոլոր զինծառայողներին։

Հիշեցնենք, որ Ռազմինֆոն Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող զորամասեր այցելել էր օգոստոսին։

Այս այցելությունն Արցախ կազմակերպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ։

One response to “«Հուշերը»՝ կանանց, իսկ «Դաշնակ Դրոն»՝ սահման պահող տղաներին. ՊԲ զինծառայողների կատարումները (վիդեո)

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 14-20 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *