ԱԺ-ում է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի նախագիծը

Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի (ՊԱԱՆԳ) հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց Հայաստանի Հանրապետության «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի նախագիծը, որը հանձնաժողովի նիստին ներկայացնում էր պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը։ Այս մասին հայտնում է ԱԺ կայքը։

ՀՀ ԱԺ ՊԱԱՆԳ նիստում քննարկվել է Հայաստանի «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օերնքի նախագիծը

ՀՀ ԱԺ ՊԱԱՆԳ նիստում քննարկվել է Հայաստանի «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օերնքի նախագիծը

Նազարյանը նշել է, որ օրենքի ընդունման նպատակը Հայաստանի ռազմարդյունաբերական քաղաքականության կարգավորումն է, դրա նպատակների, սկզբունքների ու խնդիրների հստակեցումը, համալիրի մեջ մտնող պետական ու մասնավոր ընկերությունների հարաբերությունների կարգավորումը և այլն։

Նախարարի տեղակալը նշել է նաև, որ օրենքի նախագիծն առաջին անգամ ներկայացնելուց հետո մի շարք առաջարկներ են ուղարկել, սակայն դրանք պաշտպանության նախարարությունում կքննարկեն արդեն ռազմական նոր հայեցակարգի փոփոխությունից հետո։ Պատգամավորների առաջարկները տեղ կգտնեն հետագայում օրենքի փոփոխության կամ լրամշակման նախագծերի մեջ։

Ազգային ժողովի ՊԱԱՆԳ հանձնաժողովում օրենքի նախագիծն արժանացավ հավանության, ու արդեն ընդգրկվել է Ազգային ժողովի օրակարգ։

Ավելացնենք, որ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի կարգավորման առարկան Հայաստանում ռազմական արդյունաբերությամբ զբաղվող պետական մարմինների, պետական ու մասնավոր ընկերությունների, սպառազինության պետական պատվերների և այլնի համակարգն է։

Նոր օրենքով սահմանվում են Հայաստանի ռազմարդյունաբերական քաղաքականությունը և այլ կարևոր ուղղություններ, նախատեսվում է, որ գիտելիքահենք տնտեսության խթանմամբ՝ պետությունը պիտի ստեղծի բավարար պայմաններ ռազմական արդյունաբերությունը զարգացնելու ու որպես դրա արդյունք՝ տնտեսության մեջ այս ճյուղի զարգացում ու Հայաստանի զինված ուժերի կարիքների բավարարում։

Այս նպատակների իրագործման համար ստեղծվելու է նաև հատուկ հանձնաժողով, որն ի պաշտոնե ղեկավարելու է վարչապետը։ Հանձնաժողովը, ի թիվս այլ գործառույթների, վերահսկելու է նաև Ռազմական պետական պատվերի ձևավորումը, հաստատումը, տեղադրումն ու կատարումը և այլն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *