Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակցին

2014-ի սեպտեմբերի 11-ին Bakı Expo Mərkəzi կենտրոնում Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Իսմեթ Յըլմազին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակցին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակցին

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ Թուրքիայի պատվիրակությունն Ադրբեջան է ժամանել՝ մասնակցելու այսօր բացված ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ռազմական բնագավառում համագործակցության ծրագրերը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Աքփեր Ջոշքունը։

Հավելենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարին Ադրբեջանում դիմավորել են հանդիսավոր արարողությամբ, որին ներկա են եղել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ ու գործարարներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *