Հայաստանը մասնակցել է ԱՊՀ երկրների ՆԳՆ ղեկավարների հանդիպմանը Ղրղզստանում

ԱՊՀ երկրների իրավապահ գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հանցավորության դեմ համատեղ պայքարը ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների նիստին, որը կայացել է սեպտեմբերի 5-ին Ղրղզստանում։Նիստին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունը, որի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

ԱՊՀ երկրների ՆԳՆ ղեկավարները հանդիպել են Ղրղզստանում

ԱՊՀ երկրների ՆԳՆ ղեկավարները հանդիպել են Ղրղզստանում

Ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունից իրենց հերթին հաղորդել են, որ նիստը կայացել է բարձրլեռնային Իսիք-Կուլ լճի ափին։ Օրակարգում են եղել 10 հարցեր, առաջնային են ԱՊՀ երկրների իրավապահ մարմինների՝ հանցավորության դեմ պայքարի միջազգային ծրագրերը համատեղ իրագործելու քայլերը։ Քննարկվելիք հարցերի շարքում էին միջազգային հետախուզմանը, անչափահասներին իրենց գրացման վայրեր վերադարձնելու, կիբերհանցագործությունների խնդիրները։ Խոսվել է նաև կադրային քաղաքականության, համատեղ գիտահետազոտական կենտրոններ հիմնելու թեմաների շուրջ։

ՌԴ-ին նիստի ժամանակ ներկայացրել է երկրի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։

Նշենք, որ 1991-ի դեկտեմբերի 8-ին Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից ստորագրվեց համաձայնագիր Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ-ի) ստեղծման մասին:

1991-ի դեկտեմբերի 21-ին Ալմաաթայում ստորագրվեց Համաձայնագրի լրացուցիչ արձանագրություն, որի համաձայն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազաղստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի Հանրապետությունները և Ռուսաստանի Դաշնությունը կազմում են Անկախ պետությունների համագործակցությունը:

2009-ի օգոստոսի 18-ին Վրաստանը, որը 1993 թվականին ստորագրել էր վերոհիշյալ արձանագրությունը, պաշտոնապես դադարեցրեց իր անդամակցումն ԱՊՀ-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *