Զորավարժության ժամանակ ՌԴ մարտական ինքնաթիռն առաջին անգամ վայրէջք է կատարել մայրուղում

ՌԴ ԶՈւ ռազմաօդային ուժերի և ՀՕՊ հրամանատարության 3-րդ սերնդի Սու-25 գրոհիչն առաջին անգամ վայրէջք է կատարել մայրուղում Հեռավոր Արևելքում զորավարժության ժամանակ։ Գրոհիչը վայրէջք է կատարել ավիացիոն հրանոթի և Ս-8ԿՕՄ չկառավարվող հրթիռների բլոկներով։

Սու-25 գրոհիչը վայրէջքի ժամանակ  Նկարը՝  «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության

Սու-25 գրոհիչը վայրէջքի ժամանակ
Նկարը՝ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր թղթակցին։

Հայտնի է, որ վարէջքից հետո գրոհիչը համալիր սպասարկում է անցել, ներառյալ՝ վերալիցքավորումը սեղմված օդով և ազոտով, ինչպես նաև փոփոխվել է սպառազինությունը։ Չկառավարվող հրթիռները փոխարինվել են նույն դասի կառավարվող հրթիռներով։

Գրոհիչի օդաչուն 18-րդ գրոհային ավիագնդի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Զարիպովն է եղել։ Վայրէջքից հետո նա մարտական առաջադրանքի կատարման մասին զեկուցել է զորավարժության հրամանատար, պաշտպանության նախարարի տեղակալ, բանակի գեներալ Դիմիտրի Բուլգակովին։ Վերջինս իր հերթին շնորհակալություն է հայտնել օդաչուին վարպետության համար և նրան արժեքավոր նվեր հանձնել։

Սեպտեմբերի 4-ին զորավարժության 3-րդ օրը, զորավարժության ժամանակ խաղարկել են հարկադիր վայէջքի սցենարը։ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը խախտել է Մի-8 ուղղաթիռը, որին խափանել և հարկադիր վայէջքի է տարել Սու-27ՍՄ կործանիչը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *