Ադենի ծոցում ամերիկյան ուղղաթիռ է կործանվել

Ադենի ծոցում սեպտեմբերի 1-ին վայր է ընկել ամերիկյան նավատորմի CH-53E Super Stallion ուղղաթիռը։ Ուղղաթիռի անձնակազմն ու ուղևորները ողջ եմ մնացել, տեղեկացնում է ամերիկյան AP լրատվական գործակալությունը։

USMC Super Stallion

USMC Super Stallion

 

Ուղղաթիռը կործանման պահին ծովային հետևակի զինծառայողներ էր տեղափոխում Ջիբութի, որտեղ զորավարժություններ էին անցկացվում։ Այն վթարվել է, երբ փորձում էր վայրէջք կատարել ամերիկյան Mesa Verde ռազմանավի վրա։ Ուղղաթիռում եղել է 25 հոգի, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, սակայն զոհեր չեն գրանցվել։ Այժմ քննում են ուղղաթիռի վթարի պատճառները։

Նշենք, որ CH-53E Super ծանր բեռնատար ուղղաթիռը նախագծել է ամերիկյան «Սիկորսկի» ընկերությունը։ Առաջին թռիչքը կատարել է 1974 թվականին։ Շահագործվում է ինչպես ԱՄՆ զինված ուժերում, այնպես էլ ճապոնական զինուժի կողմից։ Մեկ միավորի մոտավոր գինը 25 մլն ամերիկյան դոլար է։

Անձնակազմը 5 հոգի է, կարող է տեղափոխել մինչև 37 զինծառայող կամ մինչև 13.5 տոննա բեռ։ Առավելագույն արագությունը 315 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը 1000 կմ։ Զինված է 12.7 մմ գնդացիրներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *