Եմենում գրոհայինները հարձակվել են ամերիկացի զինծառայողների վրա

«Ռեյթեր» գործակալությունը, հղում տալով տեղի բնակիչներին, հայտնում է, որ այսօր Եմենում զինյալների հարձակումից   վիրավորվել են ամերիկացի զինվորականներ։  Գրոհայինները կրակ են բացել ավտոմեքենայի վրա, որում եղել են չորս ամերիկացի։  Վիրավոր զինծառայողներն ուղղաթիռով տեղափոխվել են Սանայի հիվանդանոց, որտեղ էլ կստանան համապատասխան բուժօգնությունը։

Եմենում ԱՄՆ-ի դեսպանատնից հաստատել են իրենց զինծառայողների վրա հարձակվելու  լուրը։  Զինծառայողները գնալիս են եղել առափնյա պարեկային  ծառայության աշխատակիցների ուսումնական դասընթացներին։

Ավելի վաղ «Ասսոշիեյթեդ Պրեսս» գործակալությունը հայտնել էր, որ ամերիկացի  զինծառայողները Եմենում մասնակցում են  «Ալ Ղաիդայի» հետ կապ ունեցող ռադիկալ խմբավորուման անդամների դեմ պայքարի լայնածավալ գործողություններին։  «Ալ Ղաիդայի»  Եմենի այդ ճյուղը հայտնի է նաև «Արաբական թերակղզու «Ալ Ղաիդա» անվամբ։ Այն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ամենաակտիվ խմբավորումներիրից մեկն է։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *