Սիրիայում ապստամբները հարձակվել են հայկական եկեղեցու և դպրոցի վրա

Սիրիական Հոմս քաղաքում հարձակվել են հայկական եկեղեցու և հայկական «Իսահակյան» դպրոցի վրա: Armtodey-ը՝ հղում կատարելով Nouvelle d’Armenie-ին, հայտնում է, որ հարձակվողները եղել են սիրիական ընդդիմության ներկայացուցիչներ:

Հոմսում հայ համայնքի պատասխանատու Նազարեթ Էլմաջյանը հայտնել է, որ ընդդիմադիրների գրաված դպրոցը պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն (ՀԱԵ), որը կապված է ՀԱԵ Դամասկոսի պատրիարքարանի հետ: Հայկական դպրոցը գտնվում է Հոմս քաղաքի Համիդիա շրջանում, որը բնակեցված է արաբ քրիստոնյաներով: Nouvelle d’Armenie-ն հայտնում է, որ ընդդիմադիր ուժերը թալանել են հայկական եկեղեցին, իսկ դպրոցը վերածել հիվանդանոցի և հանգստավայրի: Սիրիական բանակը խուսափում է այս հատվածում ընդդիմության դեմ որևէ քայլ ձեռնարկել, քանի որ այն խիտ բնակեցված է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *