Թուրքիան մասնակցում է Լեհաստանում անցկացվող ռազմական ցուցահանդեսին

Թուրքիան մասնակցում է MSPO ռազմական ցուցահանդեսին, որն անցկացվում է Լեհաստանում։ Սեպտեմբերի 1-ին մեկնարկած ռազմական ցուցահանդեսին մասնակցում է 27 պետության 500 ընկերություն։ Այն շարունակվելու է մինչ սեպտեմբերի 4-ը։

Թուրքական կողմը ցուցահանդեսին ներկայացել է 9 ընկերություններով, տեղեկացնում է Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարությունը։

Թուրքական տաղավարը՝ MSPO ցուցահանդեսի ժամանակ

Թուրքական տաղավարը՝ MSPO ցուցահանդեսի ժամանակ

 

Լուսանկարներից դատելով՝ Լեհաստանում ընթացող ռազմական ցուցահանդեսին մասնակցում են թուրքական MKE, Roketsan, Aselsan, Havelsan, TAI ընկերությունները։

Թուրքական կողմի տարածած լուսանկարներում նաև երևում է, որ MKE-ն MSPO-ին ներկայացրել է նոր թուրքական ինքնաձիգը՝ MPT-76-ը, իսկ Roketsan-ը՝ «Ջիրիթ» հրթիռները, TAI ընկերությունն էլ՝ «Անքա» անօդաչու թռչող սարքի մանրակերտը։

3 responses to “Թուրքիան մասնակցում է Լեհաստանում անցկացվող ռազմական ցուցահանդեսին

  1. Pingback: Թուրքիան մասնակցում է Լեհաստանում անցկացվող ռազմական ցուցահանդեսին | Թուրքագիտական պորտալ

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 (վիդեո) | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *