Օգոստոսի 31-ին Լիբիայում իսլամիստական ուղղվածության զինյալների խմբավորումները գրավել են մայրաքաղաք Տրիպոլիում տեղակայած ԱՄՆ դեսպանատան շենքը։
Ինչպես հաղորդել է արաբական Al Arabia հեռուստաընկերության ալիքը, հղում տալով Լիբիայի ԶՈւ հրամանատարներից մեկի խոսքերին, դեսպանատունն անցել է իսլամիստների վերահսկողության ներքո աշխատակիցների՝ հարևան Թունիս տարհանվելուց մեկ շաբաթ անց։ Համացանցում տարածվել են լուսանկարներ և տեսագրություններ, թե ինչպես են զինյալները տոնում իրենց հաղթանակը դեսպատան շենքում։
Բացի այդ, նույն ժամանակահատվածում իսլամիստներին հաջողվել է գրավել նաև գեներալ Հալիֆ Հաֆթարի համախոհների վերահսկողության ներքո գտնվող օդակայանը՝ ոստիականական ուժերի հետ արյունալի բախումներից հետո։
Հիշեցնենք, որ դեռևս 2014-ի հուլիսին Տրիպոլիի օդակայանի համար մարտերում արդեն զոհ են գնացել առնվազն 47 հոգի, վիրավորվել են 120-ը։ Նկատենք, որ Տրիպոլիի օդանավակայանը կարևոր ռազմավարական նշանակություն ունի։ Բացի իր բուն գործառույթներից, շնորհիվ զբաղեցրած դիրքին, այն միակ կապող օղակն է Տրիպոլիի տարածքի և Լիբիայի շրջանների միջև։ Հաշվի առնելով օդակայանի տարածքում ծավալվող իրադարձությունները՝ Լիբիայի բնակիչները արտերկիր մեկնելու նպատակով նախ հարկադրված են հասնել Թունիս, ապա այնտեղից օդանավակայանի միջոցով ցանկացած այլ վայր։
Շուրջ 3 տարի առաջ Լիբիայում քաղաքացիական պատերազմ էր սկսվել, որի արդյունքում գահընկեց էր արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին։ Վերջինս ղեկավարում էր Լիբիան ավելի քան 40 տարի։ Այդ օրվանից ի վեր Լիբիայում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, ինչը փորձագետները պայմանավորում են հասարակության ցեղային կառուցվածքով, թույլ կենտրոնական իշխանությամբ և իսլամիստների ակտիվ գործունեությամբ։
ԱՄՆ-ն իր հերթին հերքել է տեղեկությունը՝ հաղորդելով, որ տեսագրության մեջ ոչ թե բուն դեսպանատան մասնաշենքն է, այլ դրան հարող տարածքը։
Բացի այդ, նույն ժամանակահատվածում իսլամիստներին հաջողվել է գրավել նաև գեներալ Հալիֆ Հաֆթարի համախոհների վերահսկողության ներքո գտնվող օդակայանը՝ ոստիկանական ուժերի հետ արյունալի բախումներից հետո։