ԱՄՆ նավատորմը ստացել է RAM ԶՀՀ-ների արդիականացված հրթիռներ

ԱՄՆ նավատորմի մի շարք ռազմանավերի սպառազինությունը համալրվել է հակաօդային պաշտպանության RAM փոքր հեռահարության զենիթահրթիռային համալիրների համար նախատեսված Block 2 արդիականացված հրթիռների առաջին խմբաքանակով, որոնք նախատեսված են նավերի անհատական պաշտպանության իրականացման համար։ Այս մասին հայտնի է դարձել համալիրներն արտադրող Raytheon ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունից։

«RAM» զենիթահրթիռային համալիրի արձակման կայանը

«RAM» զենիթահրթիռային համալիրի արձակման կայանը

Հրթիռների արդիականացման արդյունքում էապես կատարելագործվել են ռադիոընդունիչի և կառավարման համակարգի տեխնիկական հնարավորությունները։

Համաձայն Պենտագոնի և «Raytheon»-ի միջև 2007-ին կնքված պայմանագրի, մինչև 2019 թվականը Միացյալ Նահանգների նավատորմը կստանա արդիականացված «Block 2» զենիթային հրթիռի 502 օրինակ, որոնց համար կվճարի 105 միլիոն ամերիկյան դոլար։

Ավելի քան 2 100 կմ արագությամբ օժտված գերձայնային այս հրթիռները նախատեսված են մինչև 9 կմ հեռավորության վրա թռչող օդային թիրախների՝ այդ թվում ուղղաթիռների և հականավային թևավոր հրթիռների խոցման համար։ Ներկայումս աշխարհի 9 երկրների նավատորմերի շուրջ 165 ռազմանավի անհատական պաշտպանությունն ի թիվս այլ միջոցների, իրականացվում է նաև «RAM» զենիթահրթիռային համալիրի միջոցով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *