Ադրբեջանից Սիրիա են մեկնում ընտանիքներով՝ իսլամիստներին անդամագրվելու

Ադրբեջանի լեզգիաբնակ Իսմայիլիի շրջանից շուրջ 5 բնակիչներ, որոնք ադրբեջանական լրատվակայքերի վկայությամբ, սալաֆիականներ են, մեկնել են Սիրիա՝ իսլամիստական խմբավորումներին անդամակցելու նպատակով։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Azvision.az կայքը, այդ 5 բնակիչներից 3-ը Սիրիա են ուղևորվել ընտանիքների հետ։ Բացի այդ, ըստ աղբյուրի՝ սալաֆիականներից մեկը՝ Ռաշադ անունով, շրջանում հայտնի մարզիկ է։

Հավելենք, որ 2013-ի կեսերից ի վեր ադրբեջանական մամուլը, մասնավորապես՝ ԱՊԱ լրատվական գործակալությունը, հաղորդում են Սիրիայում կռվող և սպանված, հիմնականում ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին անդամակցած Ադրբեջանի քաղաքացիների մասին։

Ադրբեջանական մամուլը չի հստակեցնում՝ ինչ աղբյուրներից է քաղել տեղեկությունը, բացի այդ էլ, մինչ օրս Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հաստատել, որ սպանված զինյալներն ադրբեջանցիներ են կամ Ադրբեջանի քաղաքացիներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *