Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետին շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2014-ի օգոստոսի 15-ին՝ սահմանապահ պետական ծառայության օրվա առթիվ ստորագրել է հրամանագիր, որով ծառայության պետ Էլչին Գուլիևին շնորհել է գեներալ-գնդապետի կոչում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետ Էլչին Գուլիև

Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետ Էլչին Գուլիև

Գուլիև Էլչին Իսաղա օղլուն 1988-ից 1992 թվականներին զբաղեցրել է սպայական տարբեր հաստիքներ՝ Լեհաստանում տեղակայված խորհրդային զորքերի Հյուսիսային խմբավորման կազմում։ 1992-2001 թվականներին  զբաղեցրել է Ադրբեջանի զինված ուժերի տարբեր զորամասերի հրամանատարի պաշտոնը։ 1996-ից 2001-ը եղել է «Հուդաթ» սահմանապահ ջոկատի պետը։

Ադրբեջանի նախագահի 2001 թվականի մարտի 27-ի հրամանով նշանակվել է ազգային անվտանգության նախարարի տեղակալ-սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնում։ 2002-ի հուլիսի 31-ին նշանակվել է վերանվանված կառույցի՝ սահմանապահ պետական ծառայության պետ,  սահմանապահ զորքերի հրամանատար։

2001-ի օգոստոսի 15-ին Էլչին Գուլիևին շնորհվել է գեներալ-մայորի,
իսկ 2003-ի մայիսի 17-ին՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

Հավելենք, որ 2009-ի մարտից Էլչին Գուլիևը հանդիսանում է նաև Ադրբեջանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *