Մեկնարկել է ռուս-մոնղոլական «Սելենգա-2014» զորավարժությունը

Մոնղոլական Մունխ Հետ զորավարժարանում մեկնարկել է ռուս-մոնղոլական համատեղ «Սելենգա-2014» զորավարժությունը։ Այն անց է կացվում Խալխին-Գոլ գետի մոտ ճակատամարտի 75-ամյակի առիթով։

Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Ալեքսանդր Գորդեևին։

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ռուսական կողմը զորավարժությանը ներկայացնելու է 500 զինծառայող, 100 միավոր ռազմական տեխնիկա՝ այդ թվում Տ-72 տանկեր, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ։ Հայտնի է նաև, որ առաջին անգամ Մոնղոլիա կտարվեն «Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգեր և «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ։

Բացի այդ, Մոնղոլիա են ժամանել 3 միավոր Մի-24 ուղղաթիռներ։

Գորդեևը նշել է նաև, որ ռուսաստանցի զինծառայողները տեղավորվել են ռազմական ճամբարում, իսկ ուղղաթիռները տարածքին ծանոթանալու համար թռիչքներ են իրականացրել։

Ռուս-մոնղոլական «Սելենգա» զորավարժությունն իրականացվում է 2008 թվականից սկսած։ Այս տարին այն նվիրել են Ճապոնիայի դեմ խորհրդա-մոնղոլական զորքերի տարած հաղթանակին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *