Հակառակորդը հրադադարը խախտել է 60 անգամ. ՊԲ

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ օգոստոսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական կողմի դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց:

ՊԲ-ի փոխանցմամբ՝ հայկական կողմի առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *