ԱՄՆ-ն անցկացրել է MQ-1C Gray Eagle անօդաչուի փորձարկումներ

ԱՄՆ ցամաքային զորքերն անցկացրել են MQ-1C Gray Eagle անօդաչու թռչող սարքի փորձարկումներ, որը կրում է NERO ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգ։ Փորձարկումներն անցկացվել են Յուտա նահանգի Դագուեյ զորավարժարանում։ 

MQ-1C Gray Eagle անօդաչու թռչող սարք

MQ-1C Gray Eagle անօդաչու թռչող սարք

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, փորձարկումներն անցկացվել են սույն թվականի հուլիսի 2-19-ն ընկած ժամանակահատվածում, սակայն դրանց մասին միայն օրերս է հայտնի դարձել։ Փորձարկումների հիմնական նպատակն էր ռադիոէլեկտրոնային խոչընդոտներ ստեղծող համակարգի տեղադրման նպատահարմարության ստուգումը։
Ամերիկյան զինվորականների վկայությամբ՝ փորձարկումների ընթացքում խոչընդոտների գեներատորը գործարկվել է ողջ ուժգնությամբ առանց ԱԹՍ-ի կողային համակարգերի վրա ազդեցության։ Առաջիկայում սպասվում են ԱԹՍ-ի նոր փորձարկումներ։

Հիշեցնենք, որ ամերիկյան զինվորականները ստացել են NERO համակագի 2 համալիր դեևս 2013-ի մայիսին։ Ընդ որում, NERO –ն ստեղծվել է ավելի վաղ երկշարժիչ King Air C-12 ինքնաթիռների վրա օգտագործվող CEASAR համակարգի հիմքի վրա։ Ընդհանուր առմամբ NERO-ն հաճախ կիրառվելու է օդից ցամաքային զորքերին աջակցելու համար։

Հավելենք, որ MQ-1C Gray Eagle հետախուզական-հարվածային անօդաչուն ստեղծվել է ամերիկյան General Atomics ընկերության կողմից MQ-1 Predator ԱԹՍժի հիմքի վրա։ MQ-1C Gray Eagle-ն ունակ է բացել մինչև 250կմ/ժ արագություն, կարող է մնալ օդում մինչև 30 ժամ։ 4 կախոցներում կարող է կրել GM-114 Hellfire կամ AIM-92 Stinger հրթիռներ կամ էլ GBU-44/B Viper Strike ավիառումբեր։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *