Առաջնագծում վիրավորված ադրբեջանցի զինծառայողներին բուժում են Թուրքիայում, նրանց տեսակցել է արտգործնախարարը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն օգոստոսի 10-ին այցելել է Անկարայում Աթաթուրքի անվան բժշկական կլինիկա, որտեղ բուժում են անցնում 2014-ի օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի արցախյան հատվածում հրազենային վնասվածք ստացած զինծառայողներ Էլվին Ասքերովը և Սարխան Թաիրզադեն։

Արտգործնախարար Դավութօղլուն ադրբեջանցի զինծառայողին տեսակցելիս

Արտգործնախարար Դավութօղլուն ադրբեջանցի զինծառայողին տեսակցելիս

Դավութօղլուն ադրբեջանական բանակի զինծառայողներին շուտափույթ ապաքինում է մաղթել, այնուհետև դրա մասին հայտնող գրառում արել  թվիթերյան իր միկրոբլոգում։

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Ադրբեջանը վերջին տարիներին բազմիցս հայտարարում է ռազմաբժշկության ոլորտում իր ներուժի մեծացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

Այսպես, 2013-ի հունիսի 25-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում մասնակցեց զինվորական գլխավոր  կլինիկական հոսպիտալի երկրորդ մասնաշենքի բացման արարողությանը։ Նշվում էր, որ դրա շնորհիվ հոսպիտալը կարող է ընդունել հավելյալ 560 հիվանդ, իսկ նորագույն բժշկական սարքավորումներով օժտված վիրահատարանները հնարավորություն են տալիս անցկացնել ցանկացած բարդության վիրահատություն և հետևաբար նաև ապահովել հետվիրահատական խնամք։

Գործնականում, սակայն պատկերն այլ է, ինչի մասին վկայում է առաջնագծում վիրավորված միանգամից 2 զինծառայողի տեղափոխումը Թուրքիայի բուժհաստատություններ։ Ադրբեջանում, հավանաբար, ապահովել պատշաճ մակարդակի բուժօգնություն հնարավոր չի եղել։

Կարդացեք նաև՝ «Բլիցկրիգի» մասին խոսող Ադրբեջանը հոսպիտալի նոր մասնաշենք է բացում, շարժական հոսպիտալներ գնում

One response to “Առաջնագծում վիրավորված ադրբեջանցի զինծառայողներին բուժում են Թուրքիայում, նրանց տեսակցել է արտգործնախարարը

  1. Pingback: Թուրքիայում է Ադրբեջանի ՊՆ բժշկական գլխավոր վարչության պետի գլխավորած պատվիրակությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *