Ճապոնական Հոնսյու կղզում տեղակայվել են ԱՄՆ տրամադրած տեխնիկան, որը հնարավորություն է տալիս հսկել ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումները: Այն ուղղված է Հյուսիսային Կորեայի նավահանգստային Մուցու քաղաքի կողմը և գրանցելու է մթնոլորտում առկա քսենոն գազի քանակը: Գազը մթնոլորտ է մղվում միջուկային փորձարկումների հետևանքով, և տեսանելի են դառնում անգամ ստորգետնյա փորձարկումները:
Ավելի վաղ Ճապոնիայի Հոնսյու կղզու միայն կենտրոնական հատվածում տեղակայված սարքերն էին հսկում ԿԺԴՀ-ից առկա գազային արտանետումները: Քսենոնի առկայությունից բացի, սարքերը գրանցում են նաև պայթյունից առաջացած սեյսմիկական ալիքի ուժը, ճնշման տատանումը և մի շարք այլ շեղումներ:
Դիտորդների խոսքերով՝ ԿԺԴՀ-ի հյուսիս-արևելքում իրականացվող ստորգետնյա երրորդ փորձակումն արդեն իսկ իրականացվել է: Հաղորդվում է, որ հանքահորը, որտեղ կարող է տեղակայված լինել միջուկային սարքավորումը՝ արդեն կնքված է և սպասում է փորձարկման համար տրվելիք քաղաքական հրահանգին:
ՄԱԿ-ի ԱԽ-ը Պհենյանից բազմիցս պահանջել է դադարեցնել միջուկային փորձարկումները և մի շարք պատժամիջոցներ է կիրառել այդ պետության դեմ: Նախկին ստորգետնյա պայթյունները ԿԺԴՀ-ում իրականացվել են Պունգէ-նի զորավարժարանում՝ 2006թ. հոկտեմբերին և 2009թ.-ի մայիսին: