Ռուսաստանը կվերավաճառի Հնդկաստանի վերադարձրած կործանիչները

Ռուսաստանը որոշել է վերավաճառել Հնդկաստանի վերադարձրած Սու-30Կ կործանիչները։ Այդ մոդիֆիկացիայի 18 կործանիչներ Հնդկաստանին էին վաճառվել 90-ականների երկրորդ կեսին, սակայն առավել արդիական Սու-30ՄԿԻ մոդիֆիկացիայի կործանիչների մեծ խմբաքանակի գնումից հետո Հնդկաստանում որոշեցին հրաժարվել արդեն հնացած Սու-30Կ ինքնաթիռներից, քանի որ դրանք հնարավոր չէր հասցնել Սու-30ՄԿԻ մակարդակի։ Վերադարձված ինքնաթիռների փոխարեն Հնդկաստանը հավելավճարի դիմաց ստացել է լրացուցիչ 18 Սու-30ՄԿԻ կործանիչ։

18 Սու-30Կ ինքնաթիռներն այժմ դտնվում են Բելոռուսի ավիավերանորոգման գործարաններից մեկում։ Ըստ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պետ Ալեքսանդր Ֆոմինի, ինքնաթիռները կնորոգվեն և բացի այդ, կախված նոր գնորդի ցանկություններից, կարող են նաև արդիականացվել։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *