Կանադան մինչև հուլիս Աֆղանստանի իր հրահանգիչների թիվը կկրճատի ավելի քան հարյուրուվ, իսկ զինծատայողների մի մասին էլ հայրենիք կվերադարձնի հաջորդ տարի: «Մինչև աշուն Աֆղանստանում կունենանք 800-ից քիչ հրահանգիչ»,- հայտարարել է Կանադայի Ցամաքային զորքերի շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Պիտեր Դելվինը:
Նախորդ տարվա հուլիսին Կանադան ավարտեց Կանդահարի ռազմական գործողություններին մասնակցույթունը և դեկտեմբերի կեսերին Աֆղանստանից ամբողջությամբ դուրս բերեց 2.800 զինվորի և սպայի: Նրանց փոխարեն Քաբուլի, Գերատի և Մազար-ի-Շերիֆի զորավարժարաններ ուղարկեց 925 հրահանգչի՝ աֆղանցի զինվորականներ կրթելու համար: Աֆղանստանի պաշտպանության նախարար Պիտեր Մաքքեյը հայտնել էր, որ բոլոր հրահանգիչներն այդ երկրից դուրս կբերվեն մինչև 2014թ. գարուն:
Աֆղանական պատերազմում զոհվել է 157 կանադացի զինծառայող, իսկ պատերազմը կանադացի հարկատուներին արժեցել է ավելի քան 11 մլրդ դոլար:
Մայիսի 20-21-ը Չիկագոյում կանցկացվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, որտեղ հիմնական թեմաներից մեկը կլինի Աֆղանստանից՝ ՆԱՏՕ-ի և ԱՄն-ի զորքերի դուրս բերման հարցը:
Աղբյուր՝ Канада к июлю сократит свою группу военных инструкторов в Афганистане более чем на 100 человек