ՊԲ-ն հետևում է ադրբեջանական զրահատեխնիկայի ցանկացած շարժի ու պատրաստ է համարժեք պատասխան տալ

Ադրբեջանական լրատվամիջոցներն օգոստոսի 2-ին լուրեր և լուսանկարներ էին շրջանառել, որ Ադրբեջանի զինուժը զրահատեխնիկա՝ տանկեր ու զրահամեքենաներ է կուտակում Հայաստանի հետ սահմանին, մասնավորապես՝ Աղդամի հատվածում: Սույն տեղեկությունը մեկնաբանել է Պաշտպանության բանակի մամուլի խոսնակը:

Նշենք, որ ադրբեջանական զրահատեխնիկայի կուտակման վերաբերյալ լուրին արձագանքել էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը. ՊՆ խոսնակ Վագըֆ Դարգահլըն ադրբեջանական ԱՊԱ լրատվալան գործակալության հետ զրույցում նշել էր, թե «Ադրբեջանն իրավասու է իր տարածքում ցանկացած պահի զրահատեխնիկա տեղակայել, զինտեխնիկայի կուտակումը ներկայումս կրում է պլանային բնույթ, և Ադրբեջանը պարտավոր չէ դրա համար բացատրություն տալ որևէ մեկին»: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հաստատել է տեղեկությունը:

Նաև նկատենք, որ որոշ լրատվամիջոցներ լուսանկարներ էին տարածել՝ վկայելով, թե իբր դրանք առաջնագծում ադրբեջանական կողմի տեղակայած տանկերն են: Սակայն իրականում լուսանկարներն արվել էին առնվազն 2013-ի հունիսին, դրանցում երևում են ՌԴ-ից ստացած Տ-90Ս տանկերը, որոնց մի մասն Ադրբեջանը ցույց տվեց 2013-ի հունիսի 26-ի զորահանդեսին:

«Տ-90» տանկերը։

«Տ-90» տանկերը։

Ռազմինֆոն պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել է ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանին: Վերջինին խոսքերով՝ ՊԲ-ն մշտապես հետևել ու հետևում է ադրբեջանական զինտեխնիկանի և կենդանի ուժի ցանկացած տիպի շարժին առաջնագծի հատվածներում, և ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պատրաստ են համարժեք պատասխանել տալ ադրբեջանական կողմի ակտիվացումներին:

Հիշեցնենք, որ առաջնագծում վերջին օրերին իրավիճակը լարված է: Ադրբեջանը հրապարակել է  «հայկական հարձակման հետևանքով» իր 14 զոհված զինծառայողների տվյալները: Հայկական կողմը, համաձայն պաշտոնական տվյալների, ունի 3 զոհ, 3 վիրավոր:

2 responses to “ՊԲ-ն հետևում է ադրբեջանական զրահատեխնիկայի ցանկացած շարժի ու պատրաստ է համարժեք պատասխան տալ

  1. Pingback: ՊԲ-ն հետևում է ադրբեջանական զրահատեխնիկայի ցանկացած շարժի ու պատրաստ է համարժեք պատասխան տալ | ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԽԱՌԸ ԼՈՒՐԵՐ ՍՅՈՒՆԻՔԻՑ

  2. Pingback: ՊԲ-ն հետևում է ադրբեջանական զրահատեխնիկայի ցանկացած շարժի ու պատրաստ է համարժեք պատասխան տալ Razm,info | Armday

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *