ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն պարգևատրվել են վերջին օրերին հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետմղելիս զոհված զինծառայողները:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հայտնում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար հետմահու պարգևատրել՝
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝
Զորիկ Ժիրայրի Գևորգյանին՝ զորամասի ավագ լեյտենանտ
Մարտական ծառայության մեդալով`
Ազատ Արթուրի Ասոյանին՝ զորամասի շարքային
Գոռ Բաբկենի Գրիգորյանին՝ զորամասի լեյտենանտ
Արարատ Վաչիկի Խանոյանին՝ զորամասի սերժանտ»:
Pingback: [լրացված]Հայկական զինուժի կորուստները 2014-ի հուլիսին. Ռազմինֆո | Ռազմ.info