[լրացված]Հայկական զինուժի կորուստները 2014-ի հուլիսին. Ռազմինֆո

Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի հունիսի 1-ից 30-ն ունեցել է 8 զոհ* և 2 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվն ավելացել է 1-ով։

տարբերանշան

տարբերանշան

Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:
Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։
Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Կորուստներ

2014 թվականի հուլիս ամսվա 6 կորուստներից 5-ը մարտական են, 1-ը՝ ոչ մարտական։ Դրանք բոլորը գրանցվել են Պաշտպանության բանակում:

Մարտական կորուստներ

” Հուլիսի 11-ին ժամը 15:00-ի սահմաններում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի կրակից զոհվել է զինծառայող, 1994 թվականին ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը: Պետական սահմանի պաշտպանության ժամանակ ցուցաբերած արիության համար զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

” Հուլիսի 11-ին Քարվաճառի տարածքում սահմանախախտ զինված հակառակորդի խմբի չեզոքացման ժամանակ փոխհրաձգության հետևանքով զոհվել է հայ սպա` 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը:

” Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերն Արցախում հակառակորդը հետախուզադիվերսիոն հարձակում է ձեռնարկել, որի ժամանակ զոհվել է զինծառայող, 1994-ին ծնված Խաչատուր Լևոնի Բադասյանը: Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար շարքային Բադասյանը հետմահու պարգևատրել է «Արիության համար» մեդալով։

-Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի ուղղությամբ: Հակառակորդի գործողությունները կասեցնելու ժամանակ զոհվել են ՊԲ զինծառայողներ 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Ազատ Արթուրի Ասոյանը:

Ոչ մարտական կորուստներ

-Հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետերից մեկում մահացել է զինծառայող, 1994-ին ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը: Նրա մահվան առնչությամբ սպանության կասկածանքով ձերբակալվել է շարքային զինծառայող Արմեն Հրաչյայի Սարգսյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Վիրավորներ

2014 թվականի հուլիս ամսվա ընթացքում հայկական զինուժն ունի հայտարարված 2 վիրավոր, որոնց անունները հայտնի չեն:

Այսպիսով՝

Հունվար- 4 զոհ և 1 վիրավոր
Փետրվար-1 զոհ
Մարտ- 5 զոհ և 2 վիրավոր
Ապրիլ- 1 զոհ և 1 վիրավոր
Մայիս- 5 զոհ և 5 վիրավոր
Հունիս – 7 զոհ և 1 վիրավոր
Հուլիս-8 զոհ և 2 վիրավոր

2014 թվականի հունվարից հուլիս հայկական զինուժը կորցրել է 31 զինծառայող։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։

Ադրբեջանի ռազմական կորուստների վերաբերյալ տեղեկությունն այստեղ

* Նյութը հրապարակելու ժամանակ Ռազմինֆոյին դեռևս հայտնի չէր զոհված երկու զինծառայողի անուն՝  կապիտան Արմեն Յուրիի Հայրապետյանը և լեյտենանտ Գոռ Բաբկենի Գրիգորյանը։

-Արմեն Յուրիի Հայրապետյանը զոհվել է հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը։ Կապիտանի զոհվելու մասին ն օգոստոսի 19-ին ՊԲ զորամասերից մեկում ուսումնական փուլի մեկնարկի ժամանակ նշել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

-Գոռ Բաբկենի Գրիգորյանը զոհվել է հուլիսի 31-ին։ Նրա մասին հայնի է դարձել նախագահ Սերժ Սարգսյանի՝ օգոստոսի 2-ին ստորագրած հետմահու պարգևատրման մասին հրամանագրից։ Գոռ Գրիգորյանը պարգևատրվել Մարտական ծառայության մեդալով։ 

One response to “[լրացված]Հայկական զինուժի կորուստները 2014-ի հուլիսին. Ռազմինֆո

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 4-9 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *