Մենք երախտապարտ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, բայց դա չի նշանակում, որ մեր բախտը կապված է իրենցից. Բակո Սահակյան

ԵԱՀԿ Մինսկի խումբը մեզ համար ամենարդյունավետ աշխատող միջազգային կառույցներից մեկն է: Այս տարիների ընթացքում, որ մենք խուսափել ենք ռազմական գործողություններից այդ աշխատանքը նաև այդ խմբինն է: Բայց սա ամենևին չի նշանակում, որ մեր բախտը կապված է ՄԽ-ից,և մենք ի վիճակի չենք ապահովել մեր երկրի անվտանգությունը:

Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպրշիկին

Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպրշիկի հետ հանդիմանը

Այս մասին հուլիսի 30-ին ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ իրականացվող «Բանակում-2014» հավաքին հյուրընկալվելու ժամանակ Ռազմինֆոյի հարցին ի պատասխան ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Կողմերը պիտի երախտապարտ լինեն միջազգային հանրությանը, ի դեմս Մինսկի Խմբին կատարած աշխատանքի համար: Այն, որ Ադրբեջանը հաճախ քննադատում է ՄԽ-ին` նշելով, որ պետք է վերանայել ձևաչափը` կեղծ է: Իրականում նրանք այդպես չեն մտածում, այլ փորձում են խորամանկություն անել: Ադրբեջանի հաջողությունը, բարեկեցության ներկայիս աստիճանը, զարգացող տնտեսությունն անմիջականորեն կապված են այդ խմբի աշխատանքներից: Եվ նրանք (ադրբեջանցիները-հեղ) զուրկ են մարդկային գնահատականներ տալուց»,- հավելեց Բակո Սահակյանը:

Նախագահը հավաստիացրեց նաև, որ շարունակելու է իր գործընկերների հետ լինել այնպիսին, ինչպիսին այժմ է:

«Ես երախտապարտ եմ իմ գործընկերներին թեկուզ այն բանի համար, որ մենք ունենք հարաբերական խաղաղություն: Ձեզ հետ միասին մի այնպիսի երկրում ենք, որ անցել է պատերազմով, և չենք ուզում այն կրկնվի: Մենք այսօր չենք ուզում, որ ռազմական գործողությունները վերսկսվեն»,- նշեց Բակո Սահակյանը:

Տեղեկացնենք, որ հուլիսի 27-օգոստոսի 2-ը Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում ԵՊՀ ՈւԽ նախաձեռնությամբ իրականացվում է «Բանակում-2014» վրանային ճամբարը: Բանակման նպատակը մեկն է` հավաքել երիտասարդներին մեկ հարկի տակ, քննարկել երիտասարդությանն ու ուսանողությանը հուզող հարցեր, ինչպես նաև փնտրել ուղիներ դրանց լուծման համար: Բանակման կազմակերպիչները նշում են, բանակումը դառնալու է ամենամյա և հետագա տարիներին այն կընդլայնվի ու կկազմակերպվի համաբուհական բանակում:

Երիտասարդները բանակումի մեկնարկը տվել են Խնձորեսկ գյուղում Մխիթար Սպարապետի գերեզմանին այցելությամբ, որից հետո անց են կացվել մի շարք դասախոսություններ, ինչպես նաև ուխտագնացություն Դիզափայտի Կատարո վանք: Առաջիկայում սպասվում են հանդիպումներ և պատմաճանաչողական այցեր Արցախի մշակութային կենտրոններ:

2 responses to “Մենք երախտապարտ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, բայց դա չի նշանակում, որ մեր բախտը կապված է իրենցից. Բակո Սահակյան

  1. Pingback: Մենք երախտապարտ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, բայց դա չի նշանակում, որ մեր բախտը կապված է իրենցից. Բակո Սահակյան Razm.info | Armday

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 27-օգոստոսի 3 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *