ԱՄՆ-ն 700 միլիոն դոլարի AGM-114 Hellfire հրթիռ կփոխանցի Իրաքին

ԱՄՆ-ն առաջիկայում շուրջ 700 միլիոն դալարի համարժեք AGM-114 Hellfire կառավարվող հրթիռներ կմատակարարի Իրաքին՝ այդ կերպ նպատակ ունենալով աջակցել վերջինին՝ երկրում գլուխ բարձրացրած «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն» իլամիստական խմբավորման դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է «DefenseNews» ռազմական լրատվակայքը։

ԱՄՆ ԶՈւ զինծառայողները Hellfire հրթիռները AH-64 Apache ուղղաթիռի վրա տեղադրելիս

ԱՄՆ ԶՈւ զինծառայողները Hellfire հրթիռները AH-64 Apache ուղղաթիռի վրա տեղադրելիս

Պենտագոնի պաշտպանության և պաշտպանական համագործակցության գործակալությունը տեղեկացրել է, որ Պետդեպարտամենտն արդեն տվել է հավանություն այս մտադրությանն ու հրթիռների մատակարարումը լոկ տեխնիկական հարց է։

Նշենք, որ հրթիռների մատակակարումից բացի, ամերիկյան կողմն Իրաքին կմատակարարի նաև թիկունքային ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցներն, ինչպես նաև կվարժեցնի Իրաքի բանակի զինծառայողներին՝ իսլամիստական խմբավորման դեմ պայքարում հրթիռների կիրառման առավելագույն արդյունավետությանը հասնելու համար։

Պետք շեշտել նաև, որ բոլորովին վերջերս՝ 2014-ի հուլիսին, ԱՄՆ-ն Իրաքին արդեն իսկ փոխանցել է 466 միավոր Hellfire հրթիռ, իսկ տարվա կտրվածքով, մատակարարման ծավալը կազմում է 780 միավոր։ Օգոստոսին Իրաքին կփոխանցվի այս հրթիռների ևս 366 միավորանոց խմբաքանակ։

AGM-114 Hellfire լազերային նշանառությամբ կառավարվող հրթիռները նախատեսված են ինչպես թռչող սարքից, այնպես էլ ցամաքային տեղակայման կայանից արձակման համար։ Տեղին է նշել, որ այն ամերիկյան AH-64 Apache հարվածային ուղղաթիռի սպառազինության գլխավոր բաղկացուցիչներից է։ 450 մետր/վայրկյան (1 591 կմ/ժ) արագություն ունեցող կառավարվող հրթիռը թիրախները կարող է խոցել 500-ից 8 000 մետր հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *