Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Մուսթաֆաև Թուրալ Նաթիգ օղլուն հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը, ադրբեջանական կողմի հավաստմամբ «հայկական կողմի արձակած գնդակից» ստացել է հրազենային վիրավորում ու տեղափոխվել հոսպիտալ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։
Դեպքը գրանցվել է Ղազախի շրջանում, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից դեպքի առթիվ պաշտոնական մեկնաբանություն դեռևս չեն տվել։
Նշենք, որ Ադրբեջանի Ղազախի շրջանը սահմանակից է ՀՀ Տավուշի մարզին, որի սահմանամերձ մի քանի գյուղ վերջին օրերին, երեկոյան ժամերին, գնդակոծության են ենթարկվում հակառակորդի կողմից։ Հայկական կողմը ստիպված է լինում բացել պատասխան կրակ՝ հակառակորդին զսպելու նպատակով։
Pingback: Ադրբեջանն առաջնագծում ունի վիրավոր զինծառայող Razm.info | Armday
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 27-օգոստոսի 3 | Ռազմ.info