Հարավային Ամերիկան հինգ տարվա ընթացքում կրկնապատկել է ռազմական ծախսերը

«France-Presse» գործակալությունը, հղում տալով Հարավամերիկյան ազգերի միության (UNASUR) զեկույցին, հայտնում է, որ Հարավային Ամերիկայի երկրները 2006-2010 թթ. կրկնապատկել են իրենց ռազմական ծախսերը։ ՀԱԱՄ անդամ-պետությունների պաշտպանության ծախսերը 17,6 մլրդ դոլարից հասել են 33,2 մլրդի։

ՀԱԱՄ անդամ-պետություններն ծախսերի 47%-ը  Բրազիլիայինն է, 17%-ը՝ Կոլումբիայինը, 10,7%-ը՝ Վենեսուելայինը, իսկ 9%-ը՝ Չիլիինը։

Իսկ համաձայն Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI)՝ Հարավային Ամերիկայի ռազմական ծախսերը 2006-2010 թթ. 51մլրդ դոլարից աճել են 63,3 մլրդի։ Միայն Էկվադորն է այդ ժամանակահատվածում կրկնակի արդյունք ցույց տվել՝ 1,1 միլիարդից հասնելով 2,2 մրդի, իսկ Վենեսուելան՝ հակառակը, ռազմական ծախսերը կրճատել է գրեթե երկու անգամ՝ 6,4 մլրդ դարձնելով 3,3 մլրդ դոլար։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *