Ռուսաստանի ներկայացուցիչն, այնուամենայնիվ, կմասնակցի Չիկագոյում մայիսի 20-21 կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Մոսկվան Չիկագո կուղարկի ՌԴ ԱԳՆ Ասիայի հարցերով երկրորդ դեպարտամենտի ղեկավար, Աֆղանստանի հարցով ՌԴ նախագահ հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովին:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ գագաթնաժողովում կհանդիպեն ԱՄՆ և ՌԴ նախագահները, սակայն այն չեղյալ համարվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «գերհագեցած ժամանակակարգի պատճառով»:
Ավաելի վաղ նախատեսված էր, որ Աֆղանստանի հարցով նիստին ներկա կլինեն դաշինքի անդամները և Անվտանգության հարցերով համագործակցության միջազգային ուժերի (ISAF) ներկայացուցիչները: Սակայն, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ԱԳՆ ղեկավարների մակարդակով կայացած հանդիպման ժամանակ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոն Ռասմուսսենն անձամբ Սերգեյ Լովրովին էր հանձնել Աֆղաստանի հարցով ՆԱՏՕ-ի փակ խորդրդակցությանը ներկա լինելու հրավերը:
Սակայն, Լավրովը չշտապեց հրավերն ընդունել՝ հիշեցնելով, որ «Մոսկվան 5-6 տարի շարունակ նպատակադրված ՆԱՏՕ-ին խնդրում է հնարավարություն տալ մասնակցել ISAF-ի անդամ երկրների՝ Բրյուսելում անցկացվող հանդիպումներին»: Ավելի ուշ որոշվել է հանդիպմանն ուղարկել Զամիր Քաբուլովին:
Աղբյուր՝ «Ъ»: Россия все же пошлет своего представителя на саммит НАТО в Чикаго