«Հայ ժողովուրդը միշտ հաղթել է, իսկ դիվանագետներն այդ հաղթանակները զրոյի են հավասարեցրել». հրամանատար: Օրվա ամփոփում

Հաշտության համաձայնագրի կնքումից անցել է 18 տարի: Սենոր Հասրաթյանը վստահեցրել է, որ սահմանի ողջ երկարությամբ իրավիճակը գտնվում է պաշտպանության բանակի վերահսկողության ներքո: Ամերիկյան փոխգնդապետն առաջարկել է Մեքքան եւ Մեդինան ջնջել երկրի երեսից:

  • «Նրանց այդ գործունեությունը երբևէ ոչ մի օգուտ չի բերի, որովհետեւ մենք մեր հարաբերություններում միայն բանակցային գործընթաց ենք տեսնում»,- անդրադառնալով ադրբեջանցիների կողմից իրականացված դիվերսիոն գործողությանը և հրադադարի խախտմանը՝ ասել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
  • Մայիսի 12-ին` այսօր, լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաշտության համաձայնագրի ստորագրման 18 տարին: Համաձայնագիրն ընդունվել է անժամկետ` 1994թ. մայիսի 12-ին` ԼՂՀ-ի, Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից` Ռուսաստանի միջնորդությամբ:
  • Անդրադառնալով այդ համաձայնագրին`  Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատարԱրկադի Կարապետյանն ասել է. «Հայ ժողովուրդը միշտ հաղթել է, իսկ դիվանագետներն այդ հաղթանակները զրոյի են հավասարեցրել»:
  • «Երբ հակառակորդը չափն անցնում է, պատասխան գործողություններ լինում են, բայց ընդհանուր առմամբ սահմանի ողջ երկարությամբ` հարավային գծում իրավիճակը գտնվում է պաշտպանության բանակի վերահսկողության ներքո, և ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հրադադարի շրջանում Արցախի բանակը հանդես է գալիս պարտադրողի դերում»,- նշել է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:
  • Օրերս զորամասերից մեկում ինքնասպանության փորձ կատարելուց առաջ զինծառայողը հեռախոսով ընկերուհու հետ է խոսել: Բարեբախտաբար, ծնոտին կրակելուց հետո զինվորը ողջ է մնացել և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
  • Ամերիկյան փոխգնդապետն առաջարկել է Մեքքան եւ Մեդինան ջնջել երկրի երեսից:
  • «Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարրերի տեղակայման շուրջ ՆԱՏՕ-ի հասցեին Մոսկվայի հնչեցրած սպառնալիքները չափազանց անտեղի են»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *