Ռուսաստանը շարունակում է լազերային զենք մշակել

«Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Ռուսաստանը շարունակում է աշխատել հակաօդային և հակահրթիռային ուղղվածության լազերային զենքի մշակման վրա, որոնք պետք է տեղադրվեն ինքնաթիռների վրա»,- հայտարարել է «Ալմազ-Անթեյ» Հակաօդային պաշտպանական միջոցներ արտադրող ընկերության գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մենշիկովը:

Օդային տեղակայման մարտական լազերի ստեղծման աշխատանքներն ԱՄՆ-ում տևել են գրեթե 16 տարի: Սակայն, 2011թ. փետրվարին զենքի փորձարկման ժամանակ զինվորականներին հաջողվել է ոչնչացնել հեղուկ վառելիքով աշխատող բալիստիկ հրթիռը: Ըստ որոշ տվյալների, այդ ծրագիրը կասեցվել է 2011թ.-ին:

«Ամերիկացիները չկարողացան ծրագրված արդյունքի հասնել, բայց տեխնոլոգիական պաշարը և ստացած տեխնիկական լուծումներն օգտագործվում են այլ աշխատանքներում: Մենք էլ ենք նմանատիպ հետազոտություն իրականացնում, որը բավական արդյունավետ ենք համարում»,- հայտնել է Մենշիկովը:

Սակայն, ըստ որոշ աղբյուրների՝ ԱՄՆ-ն չի դադարեցրել լազերային ծրագրի վրա աշխատանքը և Հակահրթիռային պաշտպանության վարչությունն աշխատում է լազերային զենքի ստեղծման ուղղությամբ, որը կարող է տեղադրվել անօդաչու թռչող սարքերի վրա: Ավելի վաղ այդ նպատակով օգատգործվում էին Boeing ինքնաթիռները:

Աղբյուր՝ Россия, в отличие от США, продолжит разработку лазерного оружия ПВО

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *