Հրադադարը ինտենսիվորեն խախտվել է մայիսի 9-ին և դրա նախօրեին

ԼՂ ՊԲ լրատվության ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական  կողմի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Հատկապես  ինտենսիվ  խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 200 անգամ՝ արձակելով մոտ 700 կրակոց:

Չնայած հակառակորդի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչ գործողություններին պատասխանելուց և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *