Չեխիան կնվազեցնի ռազմական կոնտինգենտը Աֆղանստանում

Չեխիայի կառավարությունը նախատեսում է մինչև 2014 թվականն Աֆղանստանում կրճատել ազգային ռազմական կոնտինգենտը՝ հասցնելով մինչև 340 հոգի։ Այդ մասին հայտնում է չեխական «ՉՏԿ» լրատվական  գործակալությունը։

Գործակալության տվյալներով Չեխիայի վարչապետ Պյոտր Նեչասի գլխավորած կառավարությունը մտադիր է եկող շաբաթ քննարկել Աֆղանստանում ռազմական ներկայության հեռանկարների հարցը։

Չեխական բանակը հետզհետե կսկսի կրճատել իր զորախումբը Աֆղանստանում։ Սպասվում է, որ 2013 թվականին ազգային ռազմական կոնտինգենտն այնտեղ կկազմի 539 զինծառայող, իսկ 2014-ին՝ 340։ Ներկա պահին Աֆղանստանում 640 չեխ զինծառայող կա։

2014 թվականին հայրենիք կվերադառնա չեխական հատուկ ուժերի ստորաբաժանումը։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *