«Գերձայնային ոլորտում վարվող ուսումնասիրությունների դադարեցումը ոչ այլ ինչ, քան՝ ազգային շահերին դավաճանություն, չի կրելի անվանել»,- ասել է ՌԴ փոխվարչապետի պաշտոնակատար Դմիտրի Ռոգոզինը՝ հավելելով, որ գերձայնային ուսումնասիրությունների ոլորտում Ռուսաստանն այսօր զգալիորեն զիջում է դիրքերը:
Ռոգոզինը հիշեցրել է, որ այդ ոլորտում ուսումնասիրություններն անիմաստ կերպով և որոշ մարդկանց քմահաճույքներից ելնելով դադարեցվել են:
«ԱՄՆ-ն 2015-2018թթ. կարող է մարտական գերձայնային հրթիռ ստեղծել: 2009թ.-ից ՌԴ ՊՆ պատվերով վերսկսեցին հետազոտությունները՝ սպառազինության գերձայնային համակարգի մշակման ասպարեզում: Գերձայնային տեխնոլոգիաների յուրացումն այսօր հնարավորություն կտա որակապես նոր զենք ստեղծել»,- նշել է Ռոգոզինը:
Աղբյուր՝ Приостановка разработок в области гиперзвука ” предательство национальных интересов, считает Рогозин