Ռուսաստանը կարող է «Իսկանդերը» կիրառել Եվրոպա ՀՀՊ համակարգի դեմ

ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել է, որ Եվրոպայում տեղակայվելիք ամերիկյան հակահրթիռային պաշտպանության տարրերը ոչնչացնելու համար Ռուսաստանը կարող է կիրառել «Իսկանդեր» համակարգի օպերատիվատակտիկական հրթիռները:

Եվրոպա ՀՀՊ համակարգը կարող է ԱՄՆ հակահրթիռային գլոբալ համակարգի մի մասը դառնալ: Ավելի վաղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցում էին միասնական հակահրթիռային համակարգ ունենալու հարցում, սակայն ԱՄՆ-ն հրաժարվեց իրավական երաշխիքներ տրամարդել, որ համակարգը չի ուղղղվի Ռուսաստանի դեմ: Արդյունքում ռուսական իշխանությունները սպառնացին Կալինինգրադի մարզում «Իսկանդեր» համակարգեր տեղակայել և Եվրոպա ՀՀՊ-ի դեմ որոշակի միջոցներ ձեռնարկել:

««Իսկանդերը» կչեզոքացնի այն միջոցները, որոնք կխանգարեն մեր հրթիռներին»,- հայտնել է Սերդյուկովը՝ հավելելով, թե դեռևս չի բացառվում, որ Ռուսաստանը ԱՄՆ-ից՝ Եվրոպա ՀՀՊ-ն իր դեմ չուղղելու իրավական երաշխիքներ կստանա:

Աղբյուր՝ Россия может применить “Искандеры” для уничтожения элементов ЕвроПРО

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *