ԱՄՆ-ն դեռևս չի խոսի Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությունից. օրվա ամփոփում

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և մի շարք այլ պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր: ԱՄՆ-ն չի պատրաստվում խոսել Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցության ժամկետներից: Սիրիան հայտարարում է 26 ահաբեկչի՝ երկիր ներթափանցելու մասին:

  • Արմեն Սարգսյանը վերլուծել է, թե ինչու ադրբեջանական մամուլը չանդրադարձավ Արցախի զորահանդեսին և նշել չորս պատճառ:
  • «Առանց երկրապահների, առանց ազատամարտիկների, առանց կամավորականների մենք չէինք կարող պայքարը սկսել և նորմալ հիմքի վրա դնել բանակի կազմավորումը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
  • «Եթե մենք միասնական լինենք, օտարը չի կարող մեր հետ հաշվի չնստել: … Կարեւորը ունենալը չի, կարեւորը եղածը պահպանելն ու այն եկող սերունդներին հանձնելն է»,- հայտարարել է Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը:
  • «ԱՄՆ-ն պատրաստ չէ խոսել Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցության ժամկետների մասին, սակայն, նախկինի պես, կաջակցի Թբիլիսիին` դաշինքին անդամակցության պահանջների իրականացման հարցում»,- ասել է ԱՄՆ Պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
  • Սիրիան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ղեկավար Սյուզեն Ռայսին է ուղարկել այն օտարերկրյա 26 քաղաքացիների ցուցակը, ովքեր Սիրիա են ժամանել ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով:
  • Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խաղաղ միջուկային էներգիայի օգտագործումը համարում է Իրանի բնական իրավունքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *