«Չինաստանն ու Հնդկաստանը չեն մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին». Ռասմուսսեն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ մայիսի 20-21-ը Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գործընկերների հանդիպմանը Չինաստանն ու Հնդկաստանը ներկա չեն լինի: Ռասմուսսենը նաև հայտնել է, որ կայանալիք գագաթնաժողովը դաշինքի պատմության մեջ ամենախոշորը կլինի: Չիկագո կժամանեն ավելի քան 60 երկրների ղեկավարներ ու պատվիրակություններ, կմասնակցեն տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, գագաթնաժողովին չի մասնակցի նաև Իսրայելը, քանի որ մասնակցության հրավեր չի ստացել:

Աղբյուր՝ Китай и Индия не примут участие во встрече партнеров НАТО в Чикаго

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *