Իսրայելում հրթիռային տանկ են ստեղծել

Ամերիկյան հնացած М48 Patton III միջին տանկի հիման վրա Իսրայելում ստեղծել են նոր հրթիռային տանկ՝ զինված հակատանկային կառավարվող հրթիռներով: Հրթիռային տանկը նախատեսված է հակառակորդի տանկերի ոչնչացման համար:

Ցանցում տարածվող լուսանկարները ցույց են տալիս, որ իսրայելցիները խորամանկորեն տանկերի կործանիչին տվել են իսրայելական Մերկավա տանկի արտաքին տեսքը, որպեսզի հակառակորդը կարծի, թե դրանք սովորական տանկեր են: Թեև հրթիռային տանկի վրայից հանվել է հիմնական սպառազինությունը, սակայն տանկի տեսք տալու համար իսրայելցիներն անգամ կեղծ թնդանոթ են տեղադրել հրթիռային տանկի վրա: Դրանով իսրայելական հրթիռային տանկը կհրապուրի հակառակորդի տանկերին, ու երբ դրանք բավական մոտ հեռավորության վրա լինեն, կոչնչացնի դրանք հակատանկային կառավարվող հրթիռներով:

Իսրայելական նոր հրթիռային տանկը, որին տրվել է Մերկավա հիմնական մարտական տանկի արտաքին տեսքը

Իսրայելական նոր հրթիռային տանկը, որին տրվել է Մերկավա հիմնական մարտական տանկի արտաքին տեսքը

Մինչ այդ նման արդիականացում իսրայելցիները կատարել էին նաև «Մագախ» (Magach՝ ամերիկյան M60 տանկերի իսրայելական տարբերակ) ընտանիքի տանկերի հետ: Այս տանկերին նույնպես իսրայելցիները Մերկավայի տեսքն էին տվել:

Այլ երկրներում ընդունված տարբերակ է տանկերի վրա բացի հիմնական սպառազինությունից՝ թնդանոթից, ունենալ նաև հակատանկային կառավարվող հրթիռներ: Իսրայելն այս տեղանկյունից եզակի պետություն է, քանի որ այն հիմնական մարտական տանկերի կողքին ունի միայն հակատանկային կառավարվող հրթիռներով զինված տանկեր:

Ամերիկյան M48Patton III ու M60տանկերը ստեղծվել են 1950-ական թվականներին, ընդ որում՝ երկրորդը ստեղծվել է առաջինի հիմքի վրա ու երբեմն անվանվել է նաև Patton IV:Տանկերը զինված են համապատասխանաբար 90 մմ ու 105 մմ թնդանոթներով, իսկ հետագայում իսրայելական զինված ուժերում դրանք արդիականացվել են՝ ստանալով բրիտանական L7 105 մմ թնդանոթներ:Իսրայելում արդիականացված տանկերը ստացել են Magach անվանումը:

Ամերիկյան այս տանկերն արդեն հանված են ԱՄՆ զինված ուժերի սպառազինությունից, սակայն շարունակում են ծառայել մի շարք երկրների զինված ուժերում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *