Ճապոնիայիում ցուցադրել են հինգերորդ սերնդի իրենց կործանիչի նախատիպը

Ճապոնիայի պաշտպանության նախարարության տեխնիկակական հետազոտությունների և նախագծման ինստիտուտը 2014-ի հուլիսի 12-ին հրապարակել է պաշտոնական առաջին լուսանկարները՝ պատկերող ճապոնական նախագծման հինգերորդ սերնդի կործանիչի առաջին փորձնական նախատիպը։ Հայտնի է, որ այդ նմուշը համատեղ նախագծել են ՊՆ-ի վերոնշյալ ինստիտուտը և Mitsubishi Heavy Industries կորպորացիան։ Հրապարակված լուսանկարները թվագրված են 2014-ի մայիսի 8-ով։

Հինգերորդ սերնդի կործանիչի նախատիպը

Հինգերորդ սերնդի կործանիչի նախատիպը

Հայտնի է, որ նախագիծը ստացել է ATD-X անվանումը, փորձարկման նմուշի առաջին թռիչքները նախատեսվում է սկսել 2014-ի վերջին։

Կարևոր է նշել, որ պատրաստված փորձանմուշը հինգերորդ սերնդի կործանիչ չէ, այն դրա նախատիպն է, որի համակարգերի և այլ բաղկացուցիչների բարեհաջող փորձարկման դեպքում, դրանք կծառայեն որպես հիմք և կօգտագործվեն արդեն բուն կործանիչի հետագա մշակումներում։

Փորձարկումների ընթացքից և արդյունքից է կախված նաև, թե Ճապոնիայի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը երբ կտա հավանություն հինգերորդ սերնդի կործանիչի նախագծման աշխատանքների մեկնարկին։ Ամեն դեպքում, ենթադրվում է, որ դա կլինի ոչ շուտ, քան 2018-ին։

Նախագծերը դեռևս փորձարկման փուլում են, սակայն Ճապոնիայիում արդեն որոշել են հինգերորրդ սերնդի ապագա կործանիչի անունը, որը կլինի F-3: Իրադարձությունների իդեալական զարգացման դեպքում Ճապոնիայում նախատեսում են հինգերորդ սերնդի պատրաստի կործանիչ ունենալ արդեն 2027-ին։

Ինչ վերաբերում է նախատիպի տեխնիկական տվյալներին, ապա հայտնի է, որ այն կշռում է շուրջ 13 տոննա, ունի 9 մետրանոց թևերի բացվածք և 14 մետր երկարություն։ Նախատիպի վրա տեղադրված է նախագծի շրջանակներում հատուկ ստեղծված XF5-1 շարժիչը, որի քարշակ ուժը գնահատվում է շուրջ 5 000 կգ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *