ՌԴ ԶՈւ առափնյա զորքերի մրցույթում լավագույնն է ճանաչվել Բալթյան նավատորմի անձնակազմը

ՌԴ Կալինինգրադի մարզի զորավարժարաններից մեկում ավարտվել է Ռուսաստանի ԶՈՒ ռազմածովային ուժերի 5 նավատորմերի առափնյա զորքերի միջև անցկացվող «Ռազմածովային դերբի-2014» մրցույթը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Մրցույթի արդյունքներով ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի Բալթյան, Հյուսիսային, Խաղաղօվկիանոսյան, Սևծովյան նավատորմերի ու Կասպյան նավատորմիղի առափնյա զորքերի 17 անձնակազմերի էստաֆետային մրցույթում հաղթող են ճանաչվել Բալթյան նավատորմի զինծառայողները: Մրցույթում երկրորդ տեղ զբաղեցրել են Հյուսիսային, իսկ երրորդը՝ Կասպյան նավատորմերի անձնակազմերը:

Ռուսաստանյան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչը ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերում անցկացվող «Ռազմածովային դերբի» մրցույթի ժամանակ

Ռուսաստանյան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչը ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերում անցկացվող «Ռազմածովային դերբի» մրցույթի ժամանակ

Անհատական մրցույթում նույնպես հաղթել են Բալթյան նավատորմի զինծառայողները: Անհատական մրցույթում անձնակազմերը մասնակցել են առանձին-առանձին: Այս մրցույթում երկրորդ տեղը գրավել են Սևծովյան, իսկ երրորդ տեղը՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի անձնակազմերը:

Հիշեցնենք, որ ծովային հետևակի համար նախատեսված «Ռազմածովային դերբի» մրցույթում անձնակազմերն իրենց մեքենաներով՝ ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով, հաղթահարել են արգելագոտիներ, մրցել են արագ վարման ու զրահափոխադրիչների սպառազինությունով դիպուկ կրակելու մեջ:

«Ռազմածովային դերբիին» բացի «դաշտի տերերից»՝ Բալթյան ծովի նավատորմից, մասնակցել են նաև ՌԴ ԶՈւ Հյուսիսային, Խաղաղօվկիանոսյան, Սևծովյան նավատորմերի ու Կասպյան նավատորմիղի շուրջ 50 զինծառայողներ՝ 20 միավոր ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով:

ՌԴ զինված ուժերի տանկային բիաթլոնի նմանությամբ «Ռազմածովային դերբին» նույնպես առաջին անգամ անցկացվել է 2013-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *