Բանակից զորացրվածների համար մագիստրոսի տեղերի քանակը դարձավ 151. ՀՀ ԿԳՆ

Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի թափուր մնացած 51 տեղերը վերաբաշխվել են ըստ բուհերի:  Ընդհանուր առմամբ, բանակից զորացրված բակալավրերի համար նախատեսված տեղերի քանակը դարձավ 151:

Այս  մասին տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքերով՝ սույն լրացուցիչ տեղերը նախատեսված են բանակից զորացրված, բակալավրիական կրթությունն ավարտած այն երիտասարդների համար, որոնք ցանկություն կունենան շարունակել իրենց կրթությունն անվճար` մագիստրոսական մակարդակում: Այդ դիմորդների համար կազմակերպվելու է առանձին մրցույթ բուհերում:

Նախարարը հավելել է, որ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար ցանկացողները կարող են դիմել համապատասխան բուհեր՝ հուլիսի 14-ից սկսած:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *