Ռուսաստանը հանել է Լիբիային զենք մատակարարելու արգելքը

Ռուսաստանը հանել է Լիբիային զենք մատակարարելու արգելքը, ինչպես նաև թույլատրել է ֆինանսական գործողություններ իրականացնել Լիբիական ազգային նավթային միավորման, Լիբիայի կենտրոնական բանկի, Լիբիայի արտասահմանյան բանկի և երկրի մի շարք այլ կազմակերպությունների հետ: Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է մայիսի 6-ին և հրապարակվել է այսօր:

«ՌԴ նախագահի՝ 2011թ. մարտի 9-ի N հրամանագրով նախատեսված միջոցառումները, որոնք ենթադրում էին «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1970թ.-ից 2011թ. փետրվարի 26-ի Բանաձևի իրագործում»՝ չեն  տարածվում Լիբիա սպառազինություն և դրա հետ կապված այլ ապրանքների վաճառքի, մատակարարման և տրամադրման վրա»,— նշվում է փաստաթղթում:

Աղբյուր՝ Россия сняла эмбарго на поставки оружия в Ливию

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *