Նոր տիպի ամառային համազգեստ ռուսական ռազմաբազայի ծառայողների համար

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները նոր տիպի ամառային համազգեստ կստանան։ Ներկայումս արդեն ստացվել են նոր համազգեստի ավելի քան 3000 կոմպլեկտ։ Ծրագրվում է, որ մինչ ամռան սկիզբ ողջ անձնակազմն արդեն նոր համազգեստ կունենա։

Նոր համազգեստը բեժ գույնի է, նախորդից ավելի ուշ է մաշվում, ունի ջերմանջատման և խոնավության հեռացման, ինչպես նաև օդափոխման ավելի լավ բնութագրեր։

Համազգեստի լրակազմում ներառված են՝ պանամա, դաշտային գլխարկ` սպաների համար, դաշտային բաճկոն, շորտեր ու երկար տաբատ, և թեթևացրած երկարաճիտք կոշիկներ։

Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ կայքում, նոր համազգեստը կթեթևացնի զինվորների գործունեությունը Հայաստանի ամռան պայմաններում, որի ընթացքում ջերմաստիճանը երբեմն անցնում է 40 աստիճան Ցելսիուսից։

Սկզբնաղբյուր. ՌԴ ՊՆ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *