Ադրբեջանցիները կմասնակցեն ՍՕՖԷՔՍ-2012 ռազմական ցուցահանդեսին

Մայիսի 8-10 Հորդանանի մայրաքաղաք Ամմանում տեղի կունենա հատուկ նշանակության ուժերի ՍՕՖԷՔՍ-2012 միջազգային 9-րդ ցուցահանդեսը, որը Մերձավոր Արևելքի անվտանգության և պաշտպանության հարցերով ցուցահանդես-համաժողով է։ Ցուցահանդեսը կազմակերպվում է ինչպես ռազմական մասնագետների, այնպես էլ շարքային քաղաքացիների համար։

Համաձայն կազմակերպիչների տվյալների՝ նախատեսվում է, որ միջոցառմանը կներկայանա 284 ընկերություն 31 երկրից։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ՍՕՖԷՔՍ-2012 ցուցահանդեսին կմասնակցի նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *