Վրաստանում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը

Պաշտոնական այցով Վրաստանում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Սորին Դուկարը։ Նրան հուլիսի 2-ին ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Սորին Դուկարը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Սորին Դուկարը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև փոխնախարար Միխաիլ Դարչիաշվիլին, պաշտպանության նախարարության այլ ներկայացուցիչներ և Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի աշխատակիցներ։

Քննարկվել են ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարներն ու Ուելսում կայանալիք առաջիկա գագաթնաժողովին պատրաստության հարցեր, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ կիբերանվտանգության ոլորտում համագործակցելու հավանականությունը։

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային տարբեր առաքելություններում Վրաստանի ներգրավվածությանը։ Իրակլի Ալասանիան Սորին Դոկարի ուշադրությանն է հրավիրել Վրաստանի պաշտպանական համակարգում կատարված բարեփոխումները։

One response to “Վրաստանում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. հունիսի 29-հուլիսի 5 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *